
Իսպանական Սալվատերրա դո Մինո գավառային քաղաքի 49–ամյա բնակչուհին իրեն հայտարարել է լուսատուի սեփականատեր։ Կինը նոտարական գրասենյակում ձևակերպել է փաստաթղթերը, համաձայն որոնց Արևն այժմ պատկանում է իրեն։
Ինչպես հայտնում է «El Mundo» թերթը, այդ միտքը Անխելես Դյուրանի մոտ հղացել է այն բանից հետո, երբ նա իմացել է, որ մի ամերիկացի իրեն գրանցել է որպես Լուսնի սեփականատեր։ Կինը պարզել էր, որ պետությունները չեն կարող սեփականաշնորհել մոլորակները կամ աստղերը, իսկ անհատական մարդկանց համար որևէ արգելք չկա։ Անխելես Դյուրանի խոսքերով՝ այժմ նա բոլորից, ովքեր օգտվում են «իր սեփականության» պտուղներից, հարկեր է գանձելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



