ArmnewsTV.am-ը գրում է.
Ֆեյսբուքում տագնապ է: Սոցցանցը օգտատերերին ծանուցել է` 2015-ի հունվարից ֆեյսբուքցիների տվյալները կարող են փոխանցվել 3-րդ անձանց, առանց օգտատիրոջ համաձայնության: Սա ֆեյսբուքի նոր քաղաքականությունն է: Արթուրը հիշում է` ցանցային կանոնները Ֆեյսբուքը ներկայացրել էր դեռ անցած տարի: Մարկ Ցուկերբերգը գնեց Instagram-ը, WhatsApp-ը` հիմա բոլոր հարթակները միավորում է` թիրախավորված գովազդ ունենալու համար: Լավ բանի համար պետք է վճարել կամ ծառայություն` ծառայության դիմաց: Օգտվում ենք անվճար կոմունիկացիոն հարթակից, վճարwւմ դրա դիմաց` անձնական տվյաներով: Ցուկերբերգի թափանցիկ քաղաքակնությունն է:
Հայտարարության մեջ սոցցանցը ներկայացրել էր նաև նորություններ, որոնք դեռ Հայաստանում չեն գործում: Լավ չէ, որ Ֆեյսբուքը ամեն ինչ գիտի մեր մասին, բայց այդ տվյալները մենք ինքնական ենք տրամադրում: Սոց ցանցն էլ այժմ օրինականացնում է այն, ինչ անօրինական էր: Ծանուցման մեջ ակնարկվում էր, որ տվյալները կարող են օգտագործել նաև հետազոտական նպատակներով, որը ծառայելու է ի նպաստ` օգտագործողին: Այս ամենը դրական կողն էլ ունի` օգտատերերը իրենց էջերում կտեսնեն այն գովազդը, որը համապատասխանում է իրենց նախասիրութուններին ու հետաքրքրությունների շրջանակին:
Տեսանյութը՝ այստեղ