Էրդողանն ԱՄՆ փոխնախագահին ընդունել է հայկական միջավայրումPanorama.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախորդ շաբաթվա վերջին այցելել էր Թուրքիա: Հայտնի է, որ այցի արդյունքները գոհացուցիչ չեն ամերիկյան կողմի համար. Անկարան մերժել էր «Իսլամական պետության» հարցում բավարարել Վաշինգտոնի ակնկալիքները: Բայց անկախ այցի արդյունքներից Արևմուտքում, հատկապես ծագումով հայ ընթերցողները, քննելով Էրդողան-Բայդեն համատեղ ասուլիսի վերաբերյալ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության տարածած լուսանկարը , բավականին ուշագրավ փաստի վրա են ուշադրություն հրավիրել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին ընդունել էր Ստամբուլի Բեյլերբեյի պալատում: Այս պալատը Օսմանյան սուլթանների ամառային առանձնատունն է և գտնվում է Բոսֆորի ասիական ափին: Պալատը Աբդուլ-Ազիզ սուլթանի պատվերով 1861-1865թթ. կառուցել է հայ ճարտարապետ Սարգիս Բալյանը:

Իսկ սրահի պատին, որտեղ Թուրքիայի նախագահն ու ԱՄՆ փոխնախագահը հանդես են եկել մամլո ասուլիսով, կախված է հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գեղանկարներից մեկը: Բարձր Դռան հետ ծանոթությանն Այվազովսկին պարտական է հենց Սերգիս Բալյանին:

Լինելով Օսմանյան արքունիքի պալատական ճարտարապետը՝ Բալյանը միջնորդել է, որպեսզի թուրք սուլթան Աբդուլ-Մեջիդ I-ն ընդունի Այվազովսկուն: Վերջինս, որ արդեն Այվազովսկու կտավներից մեկն ուներ շքանշան է շնորհում հայ ծովանկարիչին: Առավել գործունյա էր թուրք հաջորդ սուլթանը՝ Բեյլերբեյիի պատվիրատու Աբդուլ Ազիզը: Սարգիս Բալյանը վերջինին է նվիրում Այվազովսկու նվիրած կտավներից մեկը: Ծովանկարն այնքան է գերում թուրք սուլթանին, որ Այվազովսյկուն է ներկայացնում ևս 30 կտավների պատվեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել