Վերջին շրջանում խոսվում էր այն մասին, որ Կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի հետևանքով որոշ համալսարանների դասախոսներ չեն համակերպվում և դուրս են գալիս աշխատանքից:
Այսօր ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այս հարցին: Մասնավորապես նշել է, որ երիտասարդ դասախոսները լքել են համալսարանը, քանի որ ֆինանսական դժվարություններ ունեին՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի հետևանքով: Արմանը պնդում է, որ այս հարցով նրանք դիմել են ՀՀ վարչապետին, սակայն նա ոչ մի լուծում չի առաջարկել:
Նոյեմբերի 27-ին կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերվում էր կուտակային կենսաթոշակային պարտադիր սոց. վճարներին: Մասնավորապես, կառավարությունը որոշել է «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Այս վերակազմակերպման հիմանական նպատակն է վերջնական լուծում տալ դասախոսների պարտադիր կուտակային սոց. վճարների խնդրին։
Այսպիսով ՊՈԱԿ-ները հիմնադրամների վերակազմակերպելու գործընթացը կրում է շարունակական բնույթ և որոշակի ժամանակահատվածում բոլոր ԲՈՒՀ-երի դասախոսներն էլ կազատվեն կուտակային կենսաթոշակի պարտադիր սոց. վճարից:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=371688306343231&id=100005061945890&ref=bookmark
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել