Araratnews.am-ը գրում է․
Հացի գնի բարձրացան պատճառ չի կարող հանդիսանալ ցորենի ալյուրի մեջ արհեստականորեն միկրոտարրերի ավելացումները։ Հայտնեց Առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազանդյանը Araratnews-ի հետ զրույցում:
Այն հարցին, թե ինչ միջոցներով են բերվելու սարքավորումները, որպիսի միկրոտարրերն ավելացվեն ալյուրի մեջ և հենց միկրոտարրերը ինչ միջոցներով են գնվելու՝ Ալեքսանդր Բազանդյանը մանրամասնեց. «Ցորենի ալյուրի մեջ հավելումներն իրականացվող ընկերությունները ստանալու են պետության կողմից աջակցություն: Հայաստանը առաջին էտապում աջակցություն է ունենալու Յունիսեֆից: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը շահագրգիռ է այդ գործում ևս, որովհետև հարցը վերաբերում է մայրերին և երեխաներին: ՄԱԿ-ի կողմից արդեն գնված են 15 ֆերիմորներ՝սարքեր, որոնց օգնությամբ ալյուրի մեջ կավելացվեն հավելումները: Ինչպես նաև ՄԱԿ-ը կտրամադրի առաջին երկու տարիների հավելումները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



