Araratnews.am-ը գրում է․

Mothers love

«Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Աժ կողմից վերջերս ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մակական սննդի շրջանառության մասին» օրենքին, ասաց, որ այն բավական դրական փոփոխություն է Հայաստանի համար:

«Նախագիծը գրվել է 2011թ., մինչ այդ` 2005թ. եղել է մեկ այլ նախագիծ: Ցավում եմ, որ ուշացումով ընդունվեց այս նախագիծը, բայց ուրախ եմ, որ վերջապես օրենքը կգործի: «Վստահություն»-ը կատարել է մոնիթորինգ յուրաքանչյուր երկու տարին մեկ: Վերջինը եղել է 2011թ. : ՀԿ հայտաբերած խախտումները շատ են եղել,  որոնք վերաբերվում են մանկական սննդի գովազդին, հատկապես շատ են խախտումները սննդի պիտակենտրի վրա, կային նաև մանկական սննդի տեսակներ, որոնք արգելվում է ընդհանրապես օգտագործել»- ասաց Սուսաննա Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել