Newmag.am-ը գրում է․
Պատկերացրե՛ք մարդու, որը որմզդեղն է նետում օդանավից: Գուցե չեք պատկերացնում, թե ինչ է ողջ և առողջ որմզդեղնը, և ինչպես կարելի է այդ ահռելի եղջերավորին դուրս հրել օդանավի դռնակից. ամեն դեպքում մի՛ արեք դա: Կպատժվեք Միացյալ Նահանգների օրենքի ամբողջ խստությամբ: Բայց մի լավ լուր էլ կա: Ձեզ չեն տուգանի, եթե որմզդեղնը, որին պատրաստվում եք նետել օդային լայներից, արդեն սատկած է: Եթե ձմռան կեսին հայտնվել եք Միչիգանի անտառներում՝ գրիզլիի որջում, մի՛ արթնացրեք արջին, եթե չեք ցանկանում նրան սպանել: ԱՄՆ-ում շատեը երազում են ամանորին նկար ունենալ արջի հետ: Այսպիսի նվերը նույնպես պատժելի է: Չի կարելի արթնացնել արջերին՝ պարզապես նրանց հետ նկարվելու համար: Այլ բան է, որ սպանեք կենդանուն: Դա արգելված չէ: Բայց նկարվե՞լ: Ոչ մի դեպքում: Առաջին հայացքից այս օրենքներն անհեթեթ կթվան, բայց չէ՞ որ օրենքները գրվում են նախադեպերի հիման վրա:
1. Հունաստանում կարելի է կրակմարիչով «հանգցնել» փողոցում ծխող կանանց: Իսկ շագանակագույն աչքեր ունեցող կանանց բոլոր ռեստորաններում սպասարկում են արտահերթ:
2. Իսպանիայում չծխող կանայք 30 % զեղչ են ստանում օծանելիքի ու շպարի համար:
3. Նիդերլանդներում բոլոր ուսումնական հաստատություններում կարելի է մարիհուանա ծխել: Բայց միայն այն դեպքում, եթե Դուք շատ տխուր եք: Այստեղ ուսանողները կարող են լքել լսարանը, եթե նրանց հեռախոսի մարտկոցը լիցքավորված չէ:
4. Նիդերլանդներում 3 տարի շարունակ գերազանց սովորող ուսանողը մեկ տուփ մարիհուանա է ստանում ուսումնական հաստատությունից:
5. Պորտուգալիայում անձրևը հարգելի պատճառ է աշխատանքից բացակայելու համար:
6. Կանադայում պարտաճանաչ ուսանողները կարող են քննական տոմսեր քաշել այնքան, մինչև կհասնեն իրենց սիրելի տոմսին: Իսկ սիրահար զույգերը պատասխանում են մեկ ընդհանուր քննական տոմսի հարցերին:
7. Չինաստանում դատապարտյալը կարող է վարձել մեկին, որը պատրաստ է իր փոխարեն բանտ նստել:
8. Իռլանդիայում Ձեր էջը սոցկայքում կարգելափակվի, եթե Դուք մեկ շաբաթվա ընթացքում երեքից ավելի քերականական սխալ եք թույլ տալիս:
9. Կալիֆոռնիայում չի կարելի մկան թակարդ տեղադրել՝ առանց որսի հատուկ թույլտվության:
10. Կալիֆոռնիայում չեք կարող կրել կովբոյի երկարաճիտ կոշիկներ, եթե առնվազն 2 կով չունեք:
11. Մի՛ գնացեք Կալիֆոռնիա, եթե սիրում եք լողավազանում հեծանիվ քշել: Այնտեղ այդ մարզաձևն արգելված է:
12. Հավանաբար Ալաբամայում շատ վարորդներ են սիրում կապած աչքերով մեքենա վարել: Դա է պատճառը, որ այս նահանգում դա արգելված է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



