Tert.am-ը գրում է․
ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս. Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ուղերձ է հղել մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ։
Ուղերձում ասվում է. «Մաղթում եմ բոլորիս քաջ առողջություն և հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ:
5-րդ բրիգադը, որ կազմավորվեց 1992 թվականի այս օրերին և որի կազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների կամավորականները, կամավորական ջոկատներն ու կամավորական գումարտակները կատարեց իր առջև դրված խնդիրները անցավ փառապանծ մարտական ուղի և ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով: Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադը անվանվեց Լեգենդար և Հաղթական:
Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի և նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին: Այդ մարտական ուղին անցնում է արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով և հասնում է ԼՂՀ ու ՀՀ պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը:
Ես հպարտ եմ և ինձ համար պատիվ է , որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը. հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության: Ես հպարտ եմ ,որ ծառայել եմ ձեզ հետ սիրելի 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօր բոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին: Ձեզանից շատերն աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ և իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին ` պատանի երկրապահին, կազմակերպում են
Պատանի երկրապահ ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



