Մարդիկ միշտ են հիացել գեղեցիկ ամրոցներով, անկախ նրանից, թե դրանք եղել են դաժան առաջնորդների կացարաներ, թե սիրո պատմության կարևոր և անբաժան միջավայրեր:
Եվրոպայում այսօր տարբեր դարերում կառուցված հազարավոր ամրոցներ են պահպանվել: Դրանց ազդեցիկ տեսքը տպավորում է, հուզում և վերադարձնում դեպի անցյալ, որը երբեք չենք տեսել: Ամրոցներից շատերը ճամփորդական ուղեցույցների անբաժան մասն են կազմում և տարեկան միլլիոնավոր զբոսաշրջիկների են հյուրընկալում: Ձեզ ենք ներկայացնում բոլոր ժամանակների ամենապահանջված և ամենագեղեցիկ ամրոցների top տասնյակը: Ամրոցների մի մասն իհարկե վերանորոգված է, բայց դա արվել է այնպես, որ ամրոցները չկորցնեն իրենց սկզբնական ճարտարապետական տեսքը:
1. Շենոնսո, Ֆրանսիա
Ամրոցը կառուցված է Շեր գետի վրա, և շրջապատված չտեսնված գեղեցկություն ունեցող բնությամբ: Գողտրի տեսարանների մի մասն արտացոլվում է դղյակը շրջապատող ջրերում և յուրահատուկ տեսարան ստեղծում: Ամրոցը կոչում է նաև Château des Dames ի պատիվ մի շարք ազդեցիկ ֆրանսուհի կանանց, որոնք տարբեր ժամանականեր ապրել են դղյակում: Ամրոցի ներսում պահպանվում է վերածննդի դարաշրջանի բացառիկ կահույք, գոբելեններ, ինչպես նաև արվեստի մի շարք այլ գլուխգործոցներ: Ամրոցը գտնվում է Շենոնսո կոչվող փոքր քաղաքում և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է նախ գնալ Փարիզ և ապա այնտեղից գնացքով ուղևորվել դեպի Շենոնսո:
2. Նյուշվայնշտայն, Գերմանիա
Այս հեքիաթային ամրոցը չունի երկար պատմություն, բայց նրա գեղեցկությունը ստիպում է բոլորին լռութան մեջ հիանալ նրանով: Այս մարդակերտ հրաշքը կառուցվել է 19-րդ դարում ի հիշատակ գերմանացի կոմպոզիտոր Ռիչարդ Վագների: Նրա կառուցող արքա Լյուդվիգի մահից հետո ամրոցը բացվեց այցելուների համար: Այն տարեկան մոտ 1.3 միլլիոն այցելու է ունենում: Ամրոցը նաև կարող է Ձեզ ծանոթ թվալ Դիսնեյի մուլտֆիլմերից, որոնց ամրոցների հատակակգծերը ընդօրինակված են այս ամրոցի տեսքից: Ամրոցը տեսենելու համար անհրաժեշտ է գնալ Մյունխեն և այնտեղից գնացքով մեկնել Ֆյուսեն, որտեղից էլ ավտոբուսը Ձեզ կհասցնի Հոունշվագոու: Ավտոբուսի կանգառից կարող ես քայլելով գնալ մինչև ամրոց:
3. Միրամարի ամրոց, Իտալիա
Այս գեղեցիկ ամրոցը նույնպես կառուցվել է 19-րդ դարում: Այն շրջապատված է հրաշալի բնությամբ, որը երեկոյան հատկապես ռոմանտիկ տպավորություն է թողնում: Այստեղի բնությունը ենթարկվել է փոփոխության, մասնավորապես հարստացվել է տարբեր տեսակի տրոպիկական բույսերով և ծառերով: 1860 թվկականին էկլեկտիկ ոճով կառուցված այս ամրոցը գտնեվում է Տրիեստեում: Ամրոցի օրիգինալ կահույքը մինչև օրս գտնվում է ամրոցում:
Գնացքով այնտեղ հասնելը բավական հեշտ է: Միայն թե այցելեք Իտալիա:
4. Էշֆորդի ամրոց, Իռլանդիա
Եթե դու ուզում ես ձմեռայնի հանգիստդ հարմարավետ պալատում անցկացնել, ապա ԱշՖորդի ամրոցը շատ լավ տարբերակ է: Հրաշալի ինտերիերը իսկապես ազդեցիկ է, իսկ ամրոցում առաջարկվող ծառայություններև քեզ կտեղափոխեն դեպի 1228 թվական, այն տարին երբ կառուցվել է ամրոցը: Հյուրերին տարբեր զբաղմունքներ են առաջարկվոմ՝ ձիարշավ, որսորդություն և այլն… այն ինչ սիրում են արքաները: Ամրոցը գտնվում է Գալվեյ քաղաքից քիչ հեռու, որը տեղի օդանավակայանից քիչ է հեռու:
5. Պրահայի Ամրոց, Չեխիա
Այս ամրոցն աշխարհում ամենամեծն է և հաարվում է արևելյան և կենտրոնական եվրոպայի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը: Այն կառուցվել է 9-րդ դարում որպես եկեղեցի, այնուհետև 14-րդ դարում այն վերակառուցվել է գոթական ճարտարապետական ոճով: 16-րդ դարում հրդեհի պատճառով ամրոցի մեծ մասը ավերվել է, բայց հետո վերակառուցվել վերածննդի ոճով:
Այսօր այս ամրոցն իր մեջ ներառում է մի քանի թանգարան, որոնց մեծ մասը բաց է հանրության համար և քեզ պետք է ընդամենը միայն կես օր, որպեսզի այս ամրոցը ուսումնասիրես (չհաշված թանգարանների այցը):
6. Փելեշի ամրոց, Սինայա, Ռումինիա
Շատերի կողմից այս ամրոցը համարվում է արևելյան Եվրոպայի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը, և այն Բրասովի մոտ գտնվող լեռնային մի փոքրիկ քաղաքի՝ Սինայի բնակչության հպարտությունն է: Այն այսօր թանգարան է, որն ունի 160 սենյակ:
7. Պենա ամրոց, Պորտուգալիա
Սա Եվրոպայի ամենահին ամրոցն է, որի նախագծողները տոգորված են եղել եվրոպական ռոմանտիզմով: Ամրոցն անմիջապես նայում է Սինտրա քաղաքին: Այն սկզբում մի փոքրիկ մատուռ էր, որի տեղում հետագայում վանք կառուցվեց: 18-րդ դարում վանքն ավերվել է կայածակի և երկրաշարժի պատճառով: Վանքը այսպես էլ ավերակ է մնացել մինչև արքա Ֆերդինանդ 2-րդը, ով որոշեց այս տարածքում ամրոց կառուցել:
Այն իսկապես իրական եվրոպական ռոմանտիզմի մի հրաշք նմուշ է, որը հիշեցնում է նոր արևելյան, գոթական և վերածննդի ճարտարապետական ոճը: Ամրոցի տարածքում գեղեցիկ մի այգի կա, որը լի է էկզոտիկ բույսերով ու ծառերով:
Ամենաարդյունավետ եղանակը Սինտրա հասնելու, Լիսբոնից դեպի այնտեղ տանող գնացքը նստելն է:
8. Ալկազար, Իսպանիա
Սեգովիայում գտնվող Ալկազարը կառուցվել է Սեգովիայի հին քաղաքի բարձունքում: Ինչպես իսպանական այլ շատ ամրոցներ, այն կառուցվել է իբրև ռազմական բերդ-ամրոց: Միջնադարում այն շատ հաճելի տեղ էր միապտերի ապրելու համար: Այս ամրոցը Սեգովիայի 3 ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկն է և շատ կարևոր պատմամշակույթային նշանակություն ունի:
Սեգովիա հասնելու ամենակարճ ուղին Մադրիդից գնացք նստելն է:
9. Էդինբուրգի ամրոց, Շոտլանդիա
Քասլ բլրի գագաթին թառած այս ամրոցը Էդինբուրգի ամենաճանաչված վայրն է: Այն Եվրոպայի քչաքանակ ամրոցներից է, որոնք ունեն ռազմական կայազոր (իհարկե ծիսական նշանակության): Այստեղից տեսարանը հիասքանչ է, անկախ նրանից, թե դու ամրոցի որ մասում ես գտնվում: Եթե երկինքն ամպամած չէ հեռու հյուսիսում կարող ես տեսնել Ֆիլֆի հայտնի սարերը:
Իսկական ամրոցի գեղեցկությունը ընդգծվում է ամեն տարի իրականացվող ռազմական շքերթի ժամանակ: Ամարոցի ամենահին կառույցը սուրբ Մարգարետի մատուռն է, որի կառուցվել է 12-րդ դարում:
10. Վայդահունյադ, Բուդապեշտ Հունգարիա
Ամրոցը մեկին մեկ կրկնօրինակում է Տրանսիլվանիայում գտնվող համանուն ամրոցին: Այն կառուցվել է 1896-ին և իսկզբանե կարտոնից էր: Սակայն տեղացիներն այքան հավանեցին այն, որ որոշեցին վերակառուցել այն աղյուսից և քարերից: Ամրոցի գոթական դարպասները տանում են դեպի արքունիկ: Ներսում տեղակայված է մի գեղեցիկ մատուռ, որտեղ նորապսակները սիրում են լուսանկարվել:
11. Սուրբ Հովհաննեսի ասպետների ամրոց, Հունաստան
Միջնադարյան այս կառույցը Հունաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է համարվում: Այնտեղ հինավուրց մասունքներ կան, որոնք մեծ պատմական արժեք ունեն: Մասնավորապես առաջին դարի հատակի մոզայկաները, որոնք բերվել են Ռոդես Կոս կղզուց: Ռոդեսը կարելի է գնալ տարբեր միջազգային թռիչքներով: