Մոտավորապես դեռ 7 միլիոն դոլար է հավաքվել համահայկական դրամահավաքին։ Ըստ իս, քիչ ա։ Դրամահավաքից առաջ ինչ-որ ցույցեր էին եղել, որ ամերիկաբնակ հայությունը չմասնակցի այս տարվա դրամահավաքին, քանի որ դրանք գնում են իշխանությունների գրպանները, և այդ գումարներով են պահվում իրենց պաշտոնները։ Մեղմ ասած, էտ աբսուրդ ա։ Նույնիսկ եթե 70 միլիոն դոլար հավաքեին, մեկ ա, այդքան գումարով իշխանություն պահել չէ լինի։ Ու հետո, ամերիկացի բարերարը, կազմակերպիչն էն մարդը չի, որ իր գումարը քամուն տա։ Նա ամեն ցենտի համար գալիս հաշվետվությունա պահանջում։ Հիմա էլ այդ ճանապարհի շինարարության վայրում ներկայացուցիչ ունեն։ Չգիտեմ, թե ում էր ձեռնտու նման հայտարարություններ անելը, բայց հիմա, որ ուղիղ եթերով նայում եմ (ի դեպ, առաջին անգամ ա, որ նայում եմ), լսում եմ, հասկանում եմ, որ իրոք այդ գումարները պետք են ՀԵՆՑ ՃԱՆԱՊԱՐՀԻ վերանորոգման համար։ Ես էլ անցած տարի թերահավատորեն էի վերաբերում, բայց հիմա, որ նայում եմ, լսում եմ էտ գյուղերի բնակիչների խոսացածները, հավատում եմ, որ հայրենանվեր գործ ա։ Ինչևէ, ամեն դեպքում այդ ցույցերն ու բողոքի ակցիաներն իրենց արդյունքն ունեցել են, որ դեռ այսքան քիչ է հավաքվել, բայց դեռ վերջը չէ, կարող են անակնկալներ լինել։ Դե որ հայի տականքը անգերազանցելի ա, դա դեռ Նժդեհն էր ասում։ Եսիմ։ Մի հրեայի չափ էլ չեղանք, որ Բևեռլի Հիլզում՝ մի ճաշկերույթի ընթացքում, մենակ թեթև հարուստներով 30 միլիոն հավաքեցին` ՄԻԱՅՆ իսրայելական բանակի համար։ Նման բաների վրա թող գումարներ ծախսեն, ոչ թե իրար հետևից  քռչուփալասի մոլեր բացեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել