Հանդիսավորությամբ բացվել է «Կայարանի շուկան»Armlur.am–ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցի և պաշտոնատար այլ անձանց հետ ներկա է գտնվել «Կայարանի շուկայի» բացման հանդիսավոր արարողությանը: Այն կառուցվել է «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ նախկինում գործող շուկայի տեղում, որը շուրջ 20 տարի համարվում էր Երևանում գործող գյուղմթերքի ամենամատչելի շուկան: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև գնորդների հետ: Օգտվելով առիթից՝ ինչպես վաճառողները, այնպես էլ գնորդներն իրենց գոհունակությունն են հայտնել շուկայում ստեղծված հարմարավետ պայմանների համար: Տարոն Մարգարյանին ներկայացնելով կատարած աշխատանքը՝ Վիկտոր Ռեբեցը նշել է, որ շուկան հիմնովին կառուցվել է եվրոպական չափանիշներին համապատասխան, նաև ընդգծել է, որ դա լրացուցիչ որևէ ազդեցություն չի կարող ունենալ վաճառվող գյուղմթերքի գների թանկացման վրա: Ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 800 մլն դրամի ներդրում, ապահովվել են հիմնական 250 աշխատատեղեր, որոնք կավելանան շուկայի ընդլայնման հետ մեկտեղ: Նաև նշվել է, որ այս շուկան Երևանում միակն է, որը ձմռանը ջեռուցվում է, նաև ունի ջեռուցվող հատակ, իսկ ամռան ամիսներին՝ կհովացվի: Շուկայի պատերն էլ կառուցված են այնպիսի շինանյութով, որը -40-ից +40 Ցելսիուս ջերմաստիճանում ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններ: Բացի այդ, կարևորվել է նաև երկաթգծի առկայությունը, ինչը անմիջական և ամենօրյա կապ է ապահովում Արարատի և Արմավիրի մարզի գյուղացիների համար, ովքեր իրենց բերքը առավելագույն թարմությամբ հասցնում են անմիջապես շուկա, ինչով և պայմանավորվում է «Կայարանի շուկայում» գյուղմթերքի վաճառքի անհամեմատ ցածր գինն ու թարմությունը: Տարվա եղանակով պայմանավորված, շուրջ 400-600 գյուղացիների համար բերքի ամենօրյա իրացման նպատակով, ըստ էության, ստեղծված է առևտրային հարթակ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել