Թոքերի և բրոնխների մաքրման ժողովրդական եղանակներ168.am-ը գրում է․

Հատկապես թոքաբորբից և բրոնխիտից հետո հաճախ թոքերում և բրոնխներում նկատվում են անհարմարություններ պատճառող մնացորդային երևույթներ, և կարիք է լինում մաքրել դրանք: Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թոքերի և բրոնխների մաքրման մի քանի ժողովրդական եղանակներ:

Սև բողկը քերել խոշոր քերիչով, ոչ ուժգին քամել հյութը, վրան ավելացնել մեղր կամ շաքարավազ և խմել քնելուց առաջ: Մնացած թանձրուքը քսել 4-6 շերտ թանզիֆի և 1շերտ կտորի վրա, դնել կրծքավանդակի վրա ու ծածկել բրդյա կտորով, այնուհետև`  տաք ծածկոցով:  Այս դեղատոմսը շատ լավ օգնում է ուժեղ հազի և շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում:

Յոգաթերապևտները և տիբեթյան ժողովրդական բժիշկները թոքերի և բրոնխների մաքրման լավագույն եղանակ համարում են մաքրող շնչառությունը: Այսպես, կատարել քթով դանդաղ ներշունչ: Շնչելու սկզբում օդով են լցվում թոքերի ներքևի հատվածները, դիաֆրագմայի շարժումների հաշվին փքվում է ստամոքսը, այնուհետև օդով են լցվում թոքերն ամբողջությամբ և ուսերը վեր ու վար անելու օգնությամբ խտանում նրանց վերևի հատվածներում: Այս ընթացքում հարկավոր է կանգնել ոտքերի ծայրերի վրա, պահել շնչառությունը՝ որքան հնարավոր է, և թուլացնելով բոլոր մկաններն ու թեքվելով կրունկների վրա` ստամոքսը ձգելով` դանդաղ բերանով արտաշնչել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել