Քաղաքացիները կազատվեն տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից168.am-ը գրում է․

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:

Միաժամանակ, սահմանվել է անցումային դրույթ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը կազատվի վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել