Սփյուռքահայեր, ու՞մ եք փոխանցում ձեր վաստակածը։ Այս հանցագործների՞ն, այս սրիկաների՞ն, որոնք երկրում ստեղծել են անպատժելիության, անօրինության ու վախի մթնոլորտ։ Սա՞ է ձեր երազած էրգիրը, որին ձեր նվիրատվություններով աջակցում եք։ Իմացեք, հայաստանցու թափած մեկ կաթիլ արյունը ձեր խղճի վրա է մնալու։ Այսօրվա Գևորգ Սաֆարյանի թափած արյունը ձեր ձեռքերին է մնալու, եթե դուք այս մարդասպան գազանների ինքնակամ ստնտուն եք դարձել այսօր։ Սթափվիր, Սփյուռք, մի արյունոտիր ձեռքդ։ Հայրենիքը մաքուր ձեռքերիդ կարիքն ունի այսօր։ Հայրենիքդ արյունահոսում է, իսկ դու նրան խեղդող դահճին ես սնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10205087319804791?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել