Էսօր որոշեցի ավտոբուս նստել ու Օպերայից գնալ մեր տուն՝ Աջափնյակ:
Նախ ասեմ, որ, ցավոք, հաճախ չեմ նստում հասարակական տրանսպորտ:
Հասանք Բաղրամյանի կեսերը, երեք հոգի իջան՝ վճարելով մեկի փոխարեն: Հետո էլի, էլի, էլի, էլի... Մինչև մեր տուն 9 հոգի: Բոլոր չվճարող-թռնողների հետևից վարորդը քաղցր-քաղցր խոսքեր էր ասում:
Նստած ու շշմած մտածում ես, լավ, 100 դրամի համար արժի՞ էսքան վիրավորանք ստանալ:
Ուրեմն կուզեք ֆաշիստ անվանեք, ինչ կուզեք անվանեք, պիտի հիշեցնեմ, որ Հիտլերը, գալով իշխանության, խիստ մտահոգված լինելով գերմանացիների ոչ կարգապահ լինելու փաստով, որոշեց գնդակահարության վճիռ տալ այն ուղևորներին, որոնք առանց տոմսի կնստեին գնացք !!!!
Արդյունքը՝ ձևավորված ու կարգապահ քաղաքացիական հասարակություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.mkrtchyan1/posts/900298503337006
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել