Ամեն երեքշաբթի Առաջին ալիքի եթերում Կարեն Գիլոյանն ու իր հյուրերը ներկայացնում, քննարկում ու փորձում են լուծում գտնել մեր երկրում առկա մարզական խնդիրներին:
Երկար տարիների աշխատանքային փորձով հեռուստամեկնաբանը ArmStar.am-ի հետ զրուցելէ իր առաջին հեղինակային հաղորդման մասին:
Ու՞մ է պատկանում «Խաղից դուրս»հաղորդաշարի իրականացման գաղափարը
Նման հաղորդում ունենալու գաղափար վաղուց ունեցել ենք: Մտածել ենք, որ պետք է լինի մի հաղորդում, որը կանդրադառնա մարզաշխարհի խնդիրներին, կգտնի բանաձևեր, որոնք լուծում կտան այդ ամենին: Այս նախագիծը իրականություն դարձավ Սերոբ Օհանյանի (Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար – խմբ.) և հեռուստաընկերության ղեկավարության նախաձեռնությամբ, ովքեր նման նախագծի առաջարկ էին արել: Այնուհետ Սերոբի հետ քննարկեցինք, արդյունքում հասկացանք, որ այն կարող ենք իրականացնել:
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի անվանումը:
Եթե անկեղծ, ապա անվան ընտրության հետ կապ չունեմ: Ինձ հետո են առաջարկել վարել, երբ անունն արդեն ընտրված էր: Հաղորդումը լրատվական չէ, մեր աշխատանքը արդյունքներն ամփոփելը չէ, մենք բարձրաձայնում ենք մարզական խնդիրները:
Եթե անվան ընտությանը չեք մասնակցել, չէիք ցանկանա՞ այլ մեկը առաջարկել
Դա այդքան կարևոր չէ: Կարևորն այն է, որ «Խաղից դուրս» անվանումը հեռուստատեսային է: Առաջնայինը հաղորդման հետաքրքիր լինելն է, որ հեռուստադիտողը, այն տեսնելով , ալիքը չփոխի:
Հետաքրքիր է իմանալ հաղորդման պատրաստման գործընթացի մանրամասները՝ ինչպե՞ս էընտրվում թեման, ինչպե՞ս են հրավիրվում հյուրերը, ի՞նչ թիմ է աշխատում:
Թեմաները քննարկում ենք միասին՝ ես, Սերոբ Օհանյանը, հաղորդման խմբագիր Սլավա Սարգսյանը, խմբագրության կազմը: Մենք սկզբից ընտրել էինք որոշակի քանակությամբ թեմաներ, բայց ստացվում է այնպես, որ հաղորդման ժամանակ մի նոր թեմա է առաջ քաշվում, նոր խնդիր է ծագում, որն առավել հրատապ է, այն վեր բարձրացնելով առավել օգտակար կլինենք: Այսինքն թեմայի ընտրությունը թելադրում է նախորդ հաղորդմանը ընթացքը, թեև ունենք թեմաներ, որոնք հաստատել ենք և հետևողականորեն ներկայացնում ենք:
Իսկ հյուրերին ընտրում ենք ըստ իրազեկության աստիճանի, խնդիրը լուծելիս նրանց օգտակար լինելու կարողությամբ: Համագործակցում ենք սպորտի նախարարության, օլիմպիական կոմիտեի, ֆեդերացիաների, մարզական ընկերությունների հետ: Մեր աշխատանքը ոչ թե փնովելն ու սկանդալ գտնելով ռեյտինգ հավաքելն է, այլ եղած հարցերը վեր բարձրացնելն ու դրանց լուծումը գտնելն է: Մենք, զենքը ձեռքներս առած, մեղավորի չենք փնտրում, որ գնդակահարենք, այլ փորձում ենք հասկանալ խնդիրը, գտնել պատճառը և իրավասու մարդկանց հետ վերացել այդ պատճառը:
Որո՞նք են այդ հաստատված և հետևողական թեմաները:
Արդեն տասներկու թեմաներ ներկայացրել ենք, շուտով կքննարկենք առաջիկա օլիմպիական խաղերը, ոչ օլիմպիական մարզաձևերը, մարզիչների խնդիրը Հայաստանում, դպրոցներում ֆիզկուլտուրայի խնդիրները: Այն, ինչ քննարկել ենք մեկ անգամ, չի նշանակում, որ էլ չենք անդրադառանալու: Մենք վերադառանալու ենք, որպեսզի տեսնենեք՝ որևէ լուծում տվե՞լ ենք, թե՞ կրկին պետք է այս հարցն առաջ քաշենք:
Շարունակությունը` այստեղ