Replik.am-ը գրում է․

ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը Քլիվլենդի առևտրի կենտրոններից մեկում գնդակահարում 12-ամյա դեռահասին, ինչի պատճառով վերջին օրերի ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացվում Միացյալ Նահանգների մեծ թվով քաղաքներում:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը: Ոստիկանը երկու անգամ կրակել է 12-ամյա Թամիր Ռայսի վրա, ում մոտ մարտական ատրճանակին նմանվող պնեվմատիկ ատրճանակ է եղել: Վիրավոր երեխան մահացել է հիվանդանոցում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը պահանջում Ռայսին ցույց տալ ձեռքերը, ինչից հետո դեռահասը, ոստիկանների խոսքերով, ձեռքը տարել է դեպի գոտկատեղը դրված ատրճանակը: Դրանից հետո ոստիկաններից մեկը կրակել է Ռայսի վրա և տղան ընկել է:

Միջադեպին մասնակցություն ունեցած ոստիկաններին սպառնում է աշխատանքից հեռացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել