Civilnet.am-ը գրում է․
Ադրբեջանական զինուժի կողմից նոյեմբերի 12-ին ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի խոցման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: ՍիվիլՆեթի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ներկայում քրեական գործում հայկական զինուժի հրամանատարական կազմի անդամներ որպես մեղադրյալներ ներգրավված չեն:
ՊՆ խոսնակը ՍիվիլՆեթին ավելի վաղ տված հարցազրույցում նշել էր, որ փաստի առթիվ ծառայողական քննություն է տարվում, և արվում են հետևություններ:
ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել էրուսումնավարժական թռիչքի ժամանակ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել