Replik.am-ը գրում է․

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, գիտնականները կատարել են մի շարք հետազոտություններն, ինչի արդյունքում պարզել են, որ կինն օրական միջինը 20 հազար բառ է արտասանում, տղամարդն՝ ընդամենը 7 հազար:

Սակայն ըստ ամերիկացի գիտնականների` 73 երեխայի հետ անցկացրած փորձերի միջոցով  պարզել են, որ աղջիկներն ավելի շատ բառեր են արտասանում, քան տղաները, սակայն տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Մեծահասակների հետ նույն փորձը հակառակ պատկերն է արձանագրել. տղամարդիկ ավելի շատ են խոսում, քան կանայք, բայց տարբերությունը կրկին մեծ չէ:

Այսպիսով՝ գիտնականները հերքում են տարածված տեսակետը, թե կանայք շատախոս են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել