Esem.am-ը գրում է․
Միշոն, Սերժոն, Ֆելոն, AChilla-ն և Ռոլանդը «Մի քանի հոգի» նախագծի շրջանակներում նոր տեսահոլովակ են նկարահանել «Ազգս չար ա» երգի հիման վրա: ESem.am-ի հետ զրույցում դիջեյ Սերժոն ասաց, որ տեսահոլովակի առաջին ցուցադրությունը եղել է օրերս կայացած փակ համերգի ժամանակ, որին ներկա են եղել իրենց ընկերները, իսկ հանրային պրեմիերան կկայանա առաջիկա օրերին:

Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հովակիմյանն է: Այն նկարահանվել է դեռևս ամռանը, սակայն մոնտաժային աշխատանքները տեխնիկական պատճառներով ձգձգվել են: Սերժոն հայտնեց, որ տեսահոլովակը սյուժետային կոնկրետ գիծ չունի, դերասաններ ընդգրկված են: «Միայն մենք ենք նկարահանվել: Սցենարային գիծ չկա, բայց յուրովի մոտեցում կա, որը շատ համահունչ է երգին. հիփ-հոփին, ռեփին ավելի մոտ վիճակով է»,- հայտնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ