Newmag.am-ը գրում է.

Աջ ձեռքը համարվում է տղամարդկային էներգիայի կրող, աջ ձեռքի յուրաքանչյուր մատ «պատասխանատու» է կյանքի մի ոլորտի համար: Իսկ ահա ձախ ձեռքը կանացի պասիվ էներգիայի կրողն է և ի զորու է մարդուն պաշտպանել որոշ էներգետիկ դաշտերից: Այս պարագայում ոչ միայն կարևոր է, թե որ մատին եք դնում մատանին, այլ նաև թե ինչ մետաղից է այն: Ոսկին, որպես ակտիվ, արևային մետաղ, ակտիվացնում է էներգիան: Արծաթը վանում է նեգատիվ ազդեցություններն ու պաշտպանիչ դեր ունի:

Աջ ձեռքի միջնամատը տղամարդկային որակների` խելքի ու տրամաբանության կրողն է: Եվ որպեսզի այդ որակներն ակտիվ լինեն, այդ մատին կրեք ոսկե մատանի, կարելի է նաև ալ կարմիր, դեղին կամ նարնջագույն քարով: Աջ ձեռքի մատնեմատին արծաթյա մատանին կնպաստի ինտուիցիայի ուժեղացմանը:

Եթե ոսկե մատանին դնեք ձախ ձեռքի մատնեմատին, դրանից առաջացած էներգիան կօգնի ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, կնպաստի նյութական պայմանների բարելավմանը: Կարճ ասած, Դուք շատ շուտ կվայելեք Ձեր գիտելիքի պտուղները: Ասում են` ցուցամատը «քիթը շատ է խոթում» Բարձրյալի ծրագրերի մեջ: Դրա համար այս մատին խորհուրդ չի տրվում դնել ո՛չ արծաթե, ո՛չ էլ ոսկե զարդեր:

Միջնամատը ճակատագրի կրողն է: Միջնամատին դրված մատանին կարող է Ձեզ հատուցման տանել: Հնարավոր է, որ սկզբում գան փորձությունները, հետո նոր պարգևները` լավ պահվածքի համար: Եթե կարծում եք, որ արդեն անցել եք բոլոր փորձությունների միջով և հիմա պտուղները քաղելու ժամանակն է, ապա մատանին դրեք աջ ձեռքի միջնամատին: Եթե վստահ չեք, ավելի լավ է ռիսկի չգնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել