Life.panorama.am-ը գրում է․

Դոլար-դրամ փոխարժեքի տատանումը հանրության վերջին օրերի քննարկման առարկան է: 1 դոլարի արժեքը 435 դրամի հասնելը շատերի համար մտահոգության առիթ է դարձել: Փոխարժեքի նման տատանումը ի՞նչ բացասական և դրական արդյունքներ կունենա: Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի խոսքով, դրական և բացասական կողմերի մասին խոսելու համար հարցը պետք է դիտարկել կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում: «Նախ` փոխարժեքի տատանման նման կտրուկ թռիչքներ պետք չէ թույլ տալ: Այսպիսի թռիչք է լինում, երբ արհեստական փորձում են կուրսը պահել ու տեսնում են, որ չեն կարողանում, գրանցվում է կտրուկ աճ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նա ընդգծեց, որ կարճաժամկետ հատվածում նման կտրուկ աճը հակառակ ազդեցությունն է տալիս: Այսինքն՝ կարճ ժամկետում նման կտրուկ բարձրացմանը տնտեսությունը չի հասցնում արագ հարմարվել: Աշոտ Խուրշուդյանի խոսքով՝ նման պարագայում միայն մի գործոնն է արագ հարմարվում, գները: Գների աճ է տեղի ունենում:
Ամեն դեպքում փորձագետը կարծում է, որ միանշանակ ասել, որ դոլար-դրամ փոխարժեքի նման տատանումը դրական է կամ բացասական՝ ճիշտ չէ: Տնտեսության որոշ ճյուղեր կօգտվեն, որոշները վնաս կկրեն: Նույնը կարելի է ասել հասարակության տարբեր շերտերի պարագայում: Ըստ նրա՝ օգուտ կլինի նրանց համար ում ֆիքսված ծասերը դրամով են: «Օրինակ, պետական բյուջեն: Աշխատավարձերը, կենսաթոշակները և այլ ծախսերը ֆիքսված են և այդ առումով հավելյալ ծախսեր չեն լինելու: Բացի այդ, քանի որ ներմուծումը հիմնականում դոլարային է, բնականաբար ներմուծումից հարկերն աճելու են, հետևաբար եկամուտների աճ է արձանագրվելու»,-ասաց տնտեսագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



