785249Araratnews.am-ը գրում է․

Հայազգի ամերիկացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր,  System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում «1915»՝ Ցեղասպանության մասին նոր ֆիլմի համար։ Այս հոգեբանական թրիլլերի ռեժիսորն ու սցենարիստն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը։

Ինչպես տեղեկացնում է Արմենպրես գործակալությունը՝ «1915» ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնում է Գրեմմիի դափնեկիր Սերժ Թանկյանի դեբյուտի՝ որպես այդ ֆիլմի երաժշտության հեղինակ հանդես գալու մասին։

«Այս անասելի խորը գեղարվեստական ֆիլմը լի է հոգեցունց պահերով, անորոշ եւ որոշակի կախարդանքով՝ միաժամանակ մնալով տեսարժան եւ ժամանակակից, ինչը հազվագյուտ է ժամանակակից կինոյում։ Ես մեծ բավականություն եմ ստանում, ստեղծելով այդ ֆիլմի երաժշտական աշխարհը»,-  գրում է նա։
«1915» հոգեբանական թրիլլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենաահավոր իրադարձությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել