Life.panorama.am-ը գրում է․

«Ընտանիքը լոտոյի պես բան է, իմ բախտն էլ շահելու հարցում չի բերում». Սարգիս Հակոբյան

Շատերը, երբ էկրաններին առաջին անգամ տեսան Սարգիս Հակոբյանին, մտածեցին՝ նորեկ է, քանզի դաշտում չէին հանդիպել: Սակայն Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ոչ միայն հարուստ դերասանական փորձ ունի, այլև մասնագիտական կրթություն: Էկրաններից լուրջ ու գաղտնապահ թվացող Սարգիսը կյանքում անկեղծ է ու տաքարյուն: Իր ստեղծագործական, ընտանեկան և անձնական հարցերի շուրջ զրույցը, կարծում եմ, նրա մասին շատ բան «կպատմի»:

-Եթե չեմ սխալվում, Ձեզ առաջին անգամ հանդիպել ենք «Որոգայթ» հեռուստասերիալում Կաշի կերպարում: Ինչպե՞ս այնտեղ հայտնվեցիք:

-Մինչ այդ ապրում ու աշխատում էի Իտալիայում: Ստացվեց այնպես, որ վերադարձա: Այն ժամանակ կարծեմ սերիալներ չկային, «Որոգայթ»-ն ու «Վերվարածներ»-ն էին: Գնացի «Շանթ» հեռուստաընկերություն, հանդիպեցի ռեժիսոր Ռոման Մուշեղյանին: Ես այս ոլորտում նոր չեմ, 30 տարի պարող եմ եղել: 2000-2001 թվականներին իմ պարային զույգի հետ հեռուստատեսությամբ «Մուտք 21-րդ դար» փառատոնն էինք վարում: Ռոմանն ինձ առաջարկեց «Կաշի» կերպարը: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

-Իսկ Իտալիայում ինչո՞վ էիք զբաղվում:

-Այնտեղ հրավերով ենք գնացել: Որպես պարող հրավիրեցին, մոտ 5 տարի ապրեցի ու աշխատեցի Իտալիայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել