Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օրերս ծեծի է ենթարկվել «Արարատբանկի» Արմավիրի մասնաճյուղի կառավարչի տեղակալը՝ 26-ամյա Հովհաննիսյանը:  Ծեծի ենթարկողները եղբայրներ են՝ 38 և 41-ամյա:

Թե ինչու են եղբայրները ծեծել Հովհաննիսյանին, առայժմ պարզ չէ, սակայն «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ վերջինս ոչ միայն հրաժարվում է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց, այլև՝ առհասարակ դեպքի մասին հաղորդում տալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել