««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ դատախազությունը 3 դրվագներով քրեական գործ է հարուցել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի նկատմամբ: Մեղադրյալ Աշոտ Վարդանյանը կասկածվում է ապօրինի հողատարածքներ հատկացնելու, ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվության համար, որը զուգորդվել է կաշառք ստանալով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Աշոտ Վարդանյանը Գառնի գյուղի բենզալցակայանում բաժնեմաս ունի և ըստ բնակիչների՝ այս տարիների ընթացքում բենզալցակայանը հարկեր չի վճարել»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել