«ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարկային միանգամից հինգ պայմանագիր է հաստատվելու՝ ընդհանուր 165 միլիոն դոլարի և 32 միլիոն 500 հազար եվրոյի չափով: Երեք պայմանագրերը կնքվելու են «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի» հետ՝ 50 միլիոն, 40 միլիոն և 75 միլիոն դոլարի չափով: 25,5 միլիոն եվրոյի պայմանագիրն էլ պետք է կնքվի «Եվրոպական ներդրումային բանկի» հետ:

Նշված վարկերը տրվելու են 25 տարի ժամկետով: Հինգերորդ պայմանագիրը կնքվելու է ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջև: Այս պայմանագրով նախատեսվում է 7 մլն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից 23 տարի ժամկետով որպեսզի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգվի»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել