Doctors.am–ը գրում է.

Քչերն են կարդում ապրանքի բաղադրությունը: Սպառողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում արտադրողի խոստումներին, հարմար գնին ու գովազդին: Բայց արդյո՞ք ամեն ինչ այնպես է , ինչպես ներկայացնում են: Գուցե իդեալական ատամի մածուկ գոյություն չունի՞ կամ մենք պարզապես սխա՞լ ենք մածուկ ընտրում: Եկեք ծանոթանանք այս ապրանքատեսակին վերաբերող հիմնական թյուր կարծիքներին: 

Մի տեսակի ատամի մածուկը հարմար է ընտանիքի բոլոր անդամների համար

Այսպես շատ հազվադեպ է պատահում: Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի. Մեկը կարող է գերզգայուն ատամներ ունենալ, մյուսը կարիես, երրորդը` պարադոնտոզ: Խնդիրներից յուրաքանչյուրի հետ անհրաժեշտ է կոնկրետ նյութերով պայքարել, որոնք մեկ սրվակում չեն պարունակվում: Իսկ փոքրիկներին անհրաժեշտ է հատուկ ատամի մածուկ, որը նվազագույն հավելանյութեր է պարունակում:

Դրանք անվնաս են, նույնիսկ, եթե երեխան կուլ տա

Ատամների համար գլխավոր նյութը ֆտորն է Ֆտորն իսկապես օգտակար է: Այն կանխարգելում է կարիեսն ու ամրացնում էմալը: Սակայն անհրաժեշտ է չափը չանցնել: Ֆտորի չարաշահումը հաճախ ֆլյուրոզ է առաջացնում: Էմալին կարող են հայտնվել շագանակագույն հետքեր,իսկ ժամանակի հետ քայքայման նշաններ կհայտնաբերեք: Հիշե՛ք, որ ֆտոր կա նույնիսկ ծորակից հոսող ջրում, և երբեմն մեծ կոնցենտրացիայով: Եթե 1 լիտր ջրում ֆտորի պարունակությունը ավելին է քան 1 մգ-ը, ապա արդեն բավարար է: Հարկավոր է չմոռանալ նաև բազմաթիվ քիմիական միացությունների մասին: Հատկապես արդյունավետ է ամինոֆտորիդը, սակայն արտադրողներն ավելի հաճախ օգտագործում են նատրիումի ֆտորիդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել