Ինչպե՞ս կարելի է ապրել մի երկրում, որտեղ մարդիկ դեմ են աշխատավարձերի բարձրացմանը, որտեղ բոլորը միայն կաշառում ու կաշառվում են, որտեղ քաղաքական գործիչները խաբում են, հասարակությունն էլ գումարով ձայներ է տալիս այդ նույն քաղաքական գործիչներին ու ուժերին... Այս անհեթեթ բողոքը կարող եմ երկար շարունակել, բայց հիմա հարց. իսկ այդ երկրում ապրող մարդի՞կ չեն ձևավորել նույն իշխանություն, ընդդիմություն, ընտրազանգված, պետական աշխատակիցներ և այսպես շարունակ:
Հարգելիներս, ինչքա՞ն կարելի է կանգնել հայելու դիմաց և մեղադրել երրորդ անձին, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի եթե իր արժեհամակարգը փոխի, երկիրն էլ կփոխվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/741170099286496
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել