Մենք բոլորս հայրենասեր ենք, և դա պրոբլեմ է, քանի որ մենք ավելի շատ հայրենասեր ենք, քան մարդասեր:
Այո, մենք նաև մի քիչ մարդասեր ենք, բայց ավելի շատ, քան ճշմարտասեր:
Մինչդեռ ավելի հեռանկարային կարող է լիներ, եթե մենք նախ լինեինք ճշմարտասեր, հետո մարդասեր, մնացած սերն էլ նվիրեինք մեր Հայրենիքին, որն առանց մարդու և ճշմարտության վերածվում է լոկ տարածքի, հիշողության և թանգարանային մշակույթի: Ճշմարտությունը չիմացող կամ չսիրող հայի սերը անմարդ (անմարդաբնակ) Հայրենիքի նկատմամբ քանի՞ կոպեկ արժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել