Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Կանադայի Օնտարիո նահանգում ավելի քան 70 հազար սպառողներ մնացել են առանց էներգամատակարարման: Պատճառը մրրկահողմն է:
Նշվում է, որ առավել տուժել են Տորոնտոն ու երկրի մայրաքաղաք Օտտավան, որտեղ առանց լույսի է մնացել 10 հազար ու 6 հազար սպառող՝ համապատասխանաբար:
Երկրի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ քամու միջին արագությունը ներկայում գերազանցում է 70 կմ/ժ-ն (20մ/վ):
Հավելենք նաև, որ Տորոնտոյի միջազգային օդանավակայանում վատ եղանակի պատճառով հետաձգվել են մի քանի տասնյակ ավիաչվերթներ:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=50142
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել