merkel_bundestagCivilnet.am-ը գրում է․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները հարցականի տակ են դնում Եվրոպայում հաստատված խաղաղության հարցը և անտեսում միջազգային իրավունքը, հաղորդում է BBC-ն:

Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Մերկելն ասել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը չկա ոչ մի արդարացում: Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման համար պետք է համբերությամբ զինվել:

Մերկելը, որն ավելի վաղ ընկալվում էր որպես Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում առաջատար դիվանագիտական միջնորդ, վերջին շրջանում ավելի հաճախ է հանդես գալիս Մոսկվայի հասցեին կոշտ հռետորաբանությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել