Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Մոսկվայում բժիշկները պայքարում են մեկ տարեկան երեխայի կյանքի համար: Պատճառն այն է, որ նա ընկել է չորրորդ հարկի պատուհանից: Ըստ աղբյուրի` շրջանառվում են վարկածներ, որոնցից մեկի համաձայն՝ երեխային կարող էր պատուհանից նետել անսթափ վիճակում գտնվող սեփական մայրը: Իսկ մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:
Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են. «Երեխան ընկել է 4 հարկի պատուհանից, մինչ մայրն օրեր շարունակ խմել է: Դեպքի առթիով ստուգում է նշանակվել»:
Ականատեսների խոսքով` առաջինը երեխային օգնության են հասել շենքի բնակիչները, ովքեր շտապօգնություն են կանչել: Աղջնակի մոր ընկերուհին տեղեկացրել է, որ երեխայի ընկնելու հարցում մեղավոր է նրա 3 տարեկան ավագ քույրը: Կնոջ խոսքով՝ աղջիկներն ինքնուրույն բարձրացել են պատուհանագոգին, իսկ պատուհանը բաց է եղել, և աղջիկը հրել է կրտսեր քրոջը:



