Դերասանուհի Արմինե Պողոսյանի «Green card»-ի է սպասում ամուսնու մոտ մեկնելու ու Ամանորը տոնելու համարLife.panorama.am-ը գրում է․

Դերասանուհի Արմինե Պողոսյանը, ով ամռան ընթացքում անընդհատ ճամփորդությունների մեջ էր, այժմ գտնվում է Երևանում: Սակայն, դեռևս, զբաղվածություն ունի միայն ընթացիկ ներկայացումներում. «Նաև մի գեղեցիկ նախագծի մասնակցելու առաջարկ ունեմ, բայց դեռ շատ բան ասել չեմ կարող: Միայն ավելացնեմ, որ մյուզիքլում մասնակցելու հրավեր եմ ստացել: Մանրամասները, խոստանում եմ, հաստատվելուն պես պատմել»:

Դերասանուհին և ամուսինը որոշել էին Ամանորն անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն փաստաթղթային որոշ խնդիրներ դժվարեցնում են մտադրության իրագործումը: «Շատ եմ սիրում Ամանորը և անհամբեր սպասում եմ այդ տոնին: Դեռևս «Green card» չեմ ստացել: Եթե թղթաբանական հարցերս մինչ այդ չստացվեց, ամուսինս կգա Հայաստան և այստեղ կնշենք»,-Life.panorama.am-ին հայտնեց Արմինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել