Արդեն փողոցով քայլելիս երբեմն սկսում եմ մտածել, որ գուցե Եվրոպայից ներկրվող
«Գենդեր» տերմինն այնքան էլ սխալ չէ, և որ, իրոք, գուցե պետք չէ մարդու սեռը սահմանել ծննդյան պահից, հատկապես, երբ նկատում ես, թե ինչպես են խոսում ժամանակակից որոշ աղջիկներ՝ «Ոտերս կուտես»,- ասում է մեկն իր կողքով քայլող տղային, գուցե զուգընկերոջը, (ես մի քանի քայլ հեռվից լսում եմ պարզ), «Վա՜յ հորս արև, արա՛»,- ասում է մեկ այլն ընկերուհուն, և այս ամենը բերանի այնպիսի շարժումներով, որ անզեն աչքով կարողանում ես ճշգրիտ կռահել, թե հերոսուհու բերանի խոռոչում անկանոն թավալվող «ծամոնը» Օրբիթի որ տեսականուն է պատկանում:
Իրոք որ, Մարդուս սեռը չպետք է որոշել նրա ծննդյան օրը, ըստ բնության, այլ 18-ը լրանալուց հետո: Սակայն ի տարբերություն Gender-ի մասին հայտնի օրենքի՝ ոչ թե անձն ինքը պետք է որոշի իր սեռը, այլ հատուկ վերահսկողաքննական հանձնաժողովը քննություն անցկացնելուց հետո:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/568497306614400?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել