Civilnet.am-ը գրում է․
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 26-ին շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը։
Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դատավոր Վաղինակ Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Նրա կարծիքով` մեղադրողի և Վարդան Պետրոսյանի պաշտպանների միջև կա համաձայնություն, որին մասնակից է նաև դատարանը։
Չհամաձայնելով Ռուբեն Բալոյանի ներկայացրած փաստերին` Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ևս ասաց, որ դատավորը կողմնակալ չէ։ Դատավորը սակայն մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։
Այնուհետ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց համալիր դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն և կից` 16 հազարից ավել քաղաքացիների ստորագրություններ, որոնք խնդրել էին նշանակել այս փորձաքննությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ