Armnewstv.am-ը գրում է․
Տեղեկատվության համաշխարհային օրը Տիգրան Քոչարյանի խորհուրդն է բոլոր անտեղյակներին` մի տարածեք ինֆորմացիա ադրբեջանական աղբյուրներից Facebook-ում ու այլ սոցիալական հարթակներում: Տեղեկատվական անվտանգության փորձագետը ծայրահեղ քայլերից է խոսում` սոցկայքերում անհեռատես օգտատերերի պատճառով, հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում, սոցիալական կայքերը ժամանակավոր փակելն անհրաժեշտություն կդառնա:
Ի տարբերություն ֆեյսբուքյան կինոյի, հայկական ուղղաթիռի խոցման դեպքը ցույց տվեց, որ հայկական լրատվամիջոցները հմտացել են տեղեկատվական պայքարում, գիտեն ինչպես աշխատել հակառակորդի, ներքին լսարանի և միջազգային հանրության հետ: Տիգրան Քոչարյանը ազատ խոսքի սահմանափակում չի դիտարկում ռազմական իրավիճակին առնչվող ցանկացած ինֆորմացիա մինչև հրապարակումը ստուգելը: Պաշտպանության նախարարությունն է լարված իրավիճակներում դառնում նյուզմեյքեր, իսկ ցանկացած չստուգված լուր կարող է խուճապի պատճառ դառնալ:
Օգտատերերին տեղեկատվական սթրեսի չենթարկելու և չհուսալքելու համար փորձագետը հիշեցնում է` վերահսկել լրատվական հոսքերը, առաջինը դառնալու մոլոցքով տարված` չներկայացնել սուտը որպես իրականություն և ցանակացած մահացած զինվորին առնչվող վիդեո տարածելիս էլ հիշել, որ տեսանյութը դիտում են նաև նրա հարազատները:
Տեսանյութն՝ այստեղ