Life.panorama.am-ը գրում է․

Մայրաքաղաքում արձանագրվել են «Երևան» ձուլվածքով նոր նստարաններն ու աղբամանները կոտրելու, ինչպես նաև գողության դեպքեր

2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները: Միայն այս տարի «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով: Սակայն ոլորտի պատասխանատուները պարբերաբար արձանագրում են համայնքապատկան գույքի նկատմամբ, առնվազն, տարօրինակ վարքագիծ և, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք և որ ավելի ցավալի է, դրանք պարբերաբար կոտրում են: Առկա են նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները և այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել