Մայրական մահացությունն ամենից ցավոտ հարցն է. Արմեն ՄուրադյանArmlur.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախագահությամբ տեղի ունեցավ մայրական մահացության, մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստը։ Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մայրական մահացության դեպքերի վերլուծության նպատակը, անկախ իրավական և վարչական տույժերից, կազմակերպչական և բժշկական բացթողումների առկայության բացահայտումն է և առաջիկայում դրանց բացառումը։ Մանրամասն ներկայացվեցին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Խորհրդի անդամների լրացուցիչ հարցերն ուղղված էին ստեղծված իրավիճակների և իրականացված քայլերի առավել հստակ գնահատմանը։ Օրակարգում ընդգրկված դեպքերը մանրամասն վերլուծության ենթարկվեցին։ Խորհրդի անդամներն ու նախարարության գլխավոր մասնագետները ներկայացրեցին իրենց տեսակետները։ «Մայրական մահացությունն ամենից ցավոտ հարցն է, և պետք է ամեն ինչ անենք դրանք հնարավորինս կանխելու համար»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ բուժհիմնակներում թույլ տրված կազմակերպչական բացթողումների համար հավասարապես պատասխանատու են ինչպես հերթապահող կամ վարող բժիշկները, այնպես էլ` բուժհաստատությունների ղեկավարները։ Արմեն Մուրադյանը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել առաջնային օղակի մանկաբարձագինեկոլոգիական բոլոր կազմակերպություններին, որպեսզի խստորեն հետևեն հղիության վարման և ծննդալուծման գործող չափորոշիչներին։ Նախարարը միաժամանակ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարեց մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել հղիության վարման գործող չափորոշիչներում փոփոխություններ կատարելու, մասնավորապես` հղիության միջին ժամկետում էլեկտրասրտագրություն ներառելու մասին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել