Հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավարության ժամանակ շարունակվում են ցուցադրվել գործում առկա տեսանյութերը: Այս մասին ասել է ամբաստանյալ Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
Փաստաբանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում նոյեմբերի 26-ին շարունակվելու է տեսանյութերի ուսումնասիրությունը:
«Գիտեք, որ 2007թ.-ին նրանք նորից հատել էին սահմանը, այդ ժամանակվա տեսանյութերն են ուսումնասիրվելու: Մեծ մասամբ, ադրբեջանցիները նկարահանել են տարածքը, ճանապարհները, մեր ռազմական տեխնիկան»,- ասել է փաստաբանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



