Tert.am-ը գրում է․
Այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ շրջանառության մեջ է դրվել հայտարարության տեքստ, որում դատապարտվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը, վկայում է, որ միջազգային հանրությունը, այնուամենայնիվ, մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գործողություններով:
Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները մտահոգիչ են և, բնականաբար, դրան պետք է արձագանք տրվի»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/11/26/artak-zakarian-26/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



