Հունվարի 1-ից Facebook-ում ահագին փոփոխություններ կլինեն։ Երևում է` ակտիվ աշխատում են։ Վերջին օրերին արդեն երրորդ notification-ը ստացա։ Ուզում են մրցակցությունն ուժեղացնեն։ Մամլո հաղորդագրություններից մեկում նշված է, որ օգտատերերի Newsfeed-ը մրցակցության հարթակ է և պետք է շատ ջանքեր գործադրել, որպեսզի գրառումները հայտնվեն ուրիշների պատին։

Էս ամեն ինչը ամենաշատը Page-երում հրապարակվող նյութերի վրա է ազդելու։ Հետևաբար` նաև լրատվական կայքերի այցելությունների, որոնք առանց այն էլ վերջին կես տարվա ընթացքում ֆեյսբուքյան ահագին մեծ տրաֆիկ են կորցրել։ Այնպես որ, հարգելի գործընկերներ, միջոցներ ձեռնարկեք, քանի դեռ շուտ ա))))։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել