Angelina-Jolie-red-carpet-013Եթե Անջելինա Ջոլին դերասանական և ռեժիսորական կարիերայում չունենար մեծ հաջողություն, ապա նրա համար կգտնվեր մեկ այլ հրաշալի զբաղմունք՝ ամանորյա նվերների փաթեթավորում: Համենայնդեպս՝ անցյալ տարի նախատոնական օրերին նա միայն դրանով է զբաղվել, ինչը դերասանուհին բացատրում է իր մեծ հուզմունքով:

Մինչ դերասանուհին հուզմունքով սպասում էր ստուդիայից հեռախոսազանգին, որը պետք է հավանության արժանացներ կամ չարժանացներ նրա՝ «Անկոտրումը» ֆիլմը նկարահանելու առաջարկությունը, նա փաթեթավորել է սուրբծննդյան բոլոր նվերները: Այս մասին գրում է Entertainment Weekly պարբերականը:

«Ես փաթեթավորել էի բոլոր նվերները, նույնիսկ ամենափոքր, որոնք ուղղակի դնում են գուլպայի մեջ և կախում բուխարու վրա: Ես չէի կարող ուղղակի նստել և սպասել զանգի: Այդ պատճառով էլ մտածեցի՝ լավ, այժմ ես կփաթեթավորեմ այս սուլիչը, իսկ հիմա կփաթեթավորեմ այս շոկոլադը»,- ասել է Ջոլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել