«ՀՀ բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, որ այս տարի խոշոր ներկրողները Ամանորի համար կանխատեսում են բնակչության կողմից ավելի համեստ ծախսեր և ըստ այդմ են ծրագրել իրենց սեզոնային ներկրումները:

Ըստ մեր աղբյուրների, ներկրողները այս տարի սովորականից 5-10 տոկոս ավելի քիչ ապրանք են ներկրելու, ինչը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և նաև բնակչության թվի նվազմամբ: Ուշագրավ է, որ ներկրողները նման կանխատեսումներ ունեին դեռ մինչև դրամի կտրուկ արժեզրկումը: Եթե ներկրողները սխալվել են և մարդիկ որոշեն սովորական ճոխությամբ նշել Ամանորը, ապա նախատոնական օրերին որոշակի ապրանքների դեֆիցիտ կնկատվի Հայաստանում: Նախորդող տարվա համեմատ ամանորյա ներկրումների ծավալների նվազում նկատվել է նաև ճգնաժամային 2009 թվականին»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել