1in.am–ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբազան ծառայողների կատարած հանցագործությունները չի կարելի լռության մատնել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նման կերպ է նա մեկնաբանել Գրանադայում տեղի ունեցած սկանդալը, որտեղ տեղի քահանաներին մանկապղծության մեջ են մեղադրել:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Գրանադայում անչափահաս երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների մեղադրանքով ձերբակալվել են 3 քահանա և կրոնի ուսուցիչը:
Հռոմի պապի խոսքերով` ինքը ողբերգություն է ապրում այդ կապակցությամբ։
«Բայց այն է ճշմարտություն է, և մենք չպետք է թաքցնենք»,- ասել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1489579.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



