Overqulified. երբ դու  ‹‹չափազանց լավն ես›› աշխատաշուկայի համարCosmo.am-ը գրում է․

Աշխատանքային հարցազրույցի գնում ես շատ ինքնավստահ, ապա էլ ինչպե՞ս, երկու բարձրագույն կրթությամբ, միջազգային հավատարմագրերով ու նման որակավորմամբ, քեզ գործատուները ձեռքից ձեռք պետք է խլեն: Սակայն ևս երկու անհաջող հարցազրույց, և քո առաջ դրվում է ժամանակակից աշխատաշուկայի կարևորագույն խնդիրներից մեկը. << Դու չափազանց բարձր որոկավորում ունես>>:


Հենց այսպիսին է լինում գործատուի պատասխանը, եթե դու ունես հետևյալ խնդիրներից և որևէ մեկը.

• Մի քանի բարձրագույն կրթություն,

• Բազմաթիվ տարիների աշխատանքային փորձ,

• Նախկինում կամ ներկայումս ունես չափազանց բարձր վարձատրություն.

• Եվ արդյունքում ստացվում է, որ այս աշխատանքի համար դու <<չափազանց լավն ես>>:

Սա բավականին խնդրահարույց պիտակ է ժամանակակից աշխատաշուկայում, ավելին` ամերիկյան College Affordability and Productivity կենտրոնի վերջին ուսումնասիրությունների համաձայն 1990 թվականի 48 տոկոսի համեմատ, այսօր 21 տոկոսով ավելացել է այն համալսարանավարտների թիվը, որոնք աշխատում են իրենց որակավորումից ցածր դիրքերում:


Այս ցուցանիշները ևս մեկ անգամ հաստատում են այն տեսակետը, որ անհրաժեշտ է մշակել հատուկ ռազմավարություն մասնագիտական զարգացման և որակավորման ճանապարհին ` համապատասխան աշխատաշուկայի հիմնակական տենդենցներին:
<<Այժմ աշխատաշուկայում կա հետևյալ միտումը` ավելի մեծ պահանջարկ ունի աշխատանքային փորձը, քան մասնագիտական կրթությունը: Եվ հիմնականում HR մենեջերների <<overqualified>>ների արխիվում հավաքվում են դիմորդների մի խումբ, ովքեր ունեն մի քանի դիպլոմ, մասնակցել են տարատեսակ դասընթացների, ունեն գիտական աստիճաններ, բայց վերջիններիս մոտ բացակայում է համապատասխան փորձը:

Գաղտնիք չեմ ասի, եթե ընդգծեմ, որ խոշոր ընկերություններն իրենց ռազմավարության մեջ կարևորում են համապատասխան կադրերի պատրաստմումը, այսինքն, երբ անձը սկսում է ավելի ցածր պաշտոնից և ժամանակի ընթացքում ընկերության զարգացմանը զուգահեռ, ստանալով համապատասխան փորձառություն, բարձրանում է կարիերայի աստիճաններով>>, - նշում է HR փորձագետ Մարգարիտա Եսոյանը:

<<Ու հիմա ի՞նչ,- մտածում ես դու,-այսպես էլ պետք է ապրե՞մ երկու բարձրագույն կրթությամբ և <<overqulified>>-ի պիտակով: Ի՞նչ անել>>:
Հիշո՞ւմ ես <<աշխատաշուկային համապատասկան ռազմավարություն մշակելու>> մասին: Դե ուրեմն ֆիքսիր սա ապագայի համար. աշխատաշուկայում համապատասխան որոկավորում ունենալուց առավել գնահատվում է << ճկունությունը>>, և սա բոլոր դեպքերում: Ահա մի քանի <<ճկուն>> հնարքներ, որոնք կօգնեն քեզ հաջորդ անգամ <<բարձր որակավորվածների պայքարում>> հաղթող դուրս գալու համար:

Փարատիր գործատուի մտահոգությունները

Պատրաստ եղիր արաժանավայել պատասխանել գործատուի հարցերին ու կանխատեսիր նրա մտահոգությունները մեկ քայլ առաջ: Համապատասխանից բարձր որակավորում ունեցող աշխատակից ընդունելու հարցում գործատուների հիմնական մտահոգությունն այն է, որ դու շատ շուտ կձանձրանաս այդ աշխատանքից և հնարավորության դեպքում կընդունես նոր ու առավել բարձր պաշտոնի առաջարկը կամ որակավորմանը համապատասխան դու ակնկալում ես առավել բարձր աշխատավարձ:

Առաջին դեպքում քո հակափաստարկը կարող է լինել, օրինակ, որ դու փնտրում ես նմանատիպ ժամային գրաֆիկով աշխատանք կամ, որ գրասենյակի դիրքն է քեզ հատկապես ձեռնտու կամ, որ դու կազմակերպության վաղեմի երկրպագու ես և պատրաստ ես աշխատել և <<զոհել>> քո բարձր որակավորումը հանուն այս աշխատանքի, և նույն ոգևորվածությամբ կարող ես հաղթահարել նաև ֆինանսական հարցերի վերաբերյալ <<քննությունը>>:

Պատրաստիր <<նոր>> CV

Դու գիտես, որ աշխատանքի ամեն հաստիքի համար պետք է հատուկ CV ունենալ, ընդգծելով այն կարևոր կետերը, որոնք քեզ առավել համապատասխան են դարձնում աշխատանքի համար: Եվ ուրեմն, նմանատիպ աշխատանքի համար դիմելուց առաջ քո 5 էջանոց CV -ին կրճատիր և թուլացրու այն կետերը, որոնք քեզ կարող են խանգարել նախնական` հարցազրույցի փուլում: Սակայն ուշադիր եղիր, որ շատ չտարվես ու չստեղծագործես CV -ումդ:

Սկսիր նոր էջից

Քո մասնագիտական որակավորմանը մոտ, բայց ոչ միևնույն ոլորտի աշխատանքի համար դիմելու դեքպում դու պատրաստ ունես << ամեն ինչ նորից սկսելու>> հակափաստարկը: Ներկայացրու գործատուին այն առավելություններն ու գիտելիքները, որոնք դու արդեն ունես և հստակորեն նշիր նրանք, որոնք ակնկալում ես ձեռք բերել հենց այս աշխատանքի դեպքում: Արդյունքում գործատուի մոտ կտպավորվես որպես միշտ զարգացող և բազմաոլորտ գիտելիքներով թեկնածու:

Լավատես եղիր

Եվ վերջապես շարունակիր լավատես լինել և չհուսահատվել որոկավորումից ցածր աշխատանք կատարելու դեպքում: ‹‹ Պետք է պատկերացնես ոչ թե սկիզբը և ընթացքը, այլ վերջնակետը, թե դեպի ուր ես շարժվում:

Օրինակ, եթե ուզում ես դառնալ ներդրումային ընկերության նախագահ, բայց ստիպված ես սկսել սովորական թրեյդերից, պետք է մտածես ոչ թե այն մասին, որ դու ավելին ես, քան թրեյդերը, այլ այն, որ 5 տարի անց դառնալու ես այդ ընկերության նախագահը››,- խորհուրդ է տալիս ‹‹Փոխիր կյանքդ›› գրքի հեղինակ Հրաչյա Մանուկյանը: Ուրեմն այս մոտիվացիան պետք է այնքան ուժեղ լինի, որ չթողնի քեզ հիասթափությամբ մտածել փոքր ներկայի մասին, չէ՞ որ դա արվում է հանուն ավելի մեծ ապագայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել