pic_7db76e3913f276e12ef7139a01cd3e491in.am-ը գրում է․

Ֆիլիպինյան Թաքլոբան քաղաքի բնակչուհին 1 տարի անց կարողացել է գտնել իր կորած շանը: Կենդանին կորել է «Հայան» ուժեղ թայֆունի ժամանակ՝ 2013թ. նոյեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Բաննի անունով շանը գտել են քաղաքի կենտրոնում՝ աղբամաններից մեկի մոտ, որտեղ կենդանին սնունդ է փնտրել:

«Մենք տեսանք կեղտոտ թափառական շան, որը մեր Բաննիի նման էր: Ես նրան անունով կանչեցի, և նա արձագանքեց»,- պատմում է շան տիրուհի Էյլին Մեթրանը:

Մեթրանի ընտանիքը տունը լքել է 2013թ. նոյեմբերին՝ թայֆունից փրկվելու համար: Երեք շները մնացել են շենքում: Երկու օր անց տերերը գնացել են շների հետևից, բայց պարզվել է, որ կենդանիներից 2-ը խեղդվել են: Իսկ հերթական փոթորկի ժամանակ կորել է նաև երրորդ՝ ողջ մնացած շունը, որին հետևելու խնդրանքով դիմել էին հարևաններին:

«Հայան» թայֆունը մոլեգնել է Ֆիլիպինների կենտրոնական կղզիներում: Այն դիտարկումների ողջ պատմության ամենահզոր թայֆուններից էր. քամու առավելագույն արագությունը եղել է 314կմ/ժ: Աղետի հետևանքով զոհվել կամ անհետ կորած է համարվել մոտ 7350 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել