Ռուս վերլուծաբան. Արևմուտքը կձգտի ապակայունացնել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտումPanorama.am-ը գրում է.

Հայաստանը մշտապես հանդիսացել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռված քաղաքականության օրինակ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուս վերլուծաբան, ռուսաստանյան «ПИР-Центр» կենտրոնի փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը:

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի, պաշտանական Երևանը մշտապես առաջնորդվել է իր ազգային շահերով:

«Այս տեսանկյունից ԵՏՄ-ին անդամակցությունը Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության վրա հիմնված տրամաբանական քայլ է: Արդյո՞ք դա կհանգեցնի նրան, որ այս կառուցում ամեն ինչ կընթանա Ռուսաստանից ստացվող հրահանգների համաձայն: Կարծում եմ, որ  ոչ: ԵՏՄ-ի փորձը ցույց է տալիս, որ և՛ Բելառուսը և՛ Ղազախստանը իրենց հետաքրքրող օրակարգի անցկացման համար տիրապետում են բազմաթիվ հնարավորությունների: Կարծում եմ, որ կառույցը Հայաստանի համար նույնպես տնտեսական և քաղաքական անվտանգության ապահովման նոր հնարավորություններ կստեղծի»,- նշել է Դմիտրի Պոլիկանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել