Replik.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը եվրոպացիներին առաջարկել է ԱՄՆ-ին արտաքսել ՆԱՏՕ-ից:

«Ես ֆանտաստիկ առաջարկություն ունեմ. Կառաջարկեի եվրոպացի գործընկերներին ՆԱՏՕ-ից արտաքսել ԱՄՆ-ին»,-հայտարարել է նա «Եվրոպայում ճգնաժամի հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

«Ես վստահ եմ, որ դրանից հետո Եվրոպայում կայունության և անվտանգության մակարդակը շատ արագ կվերադառնա անհրաժեշտ վիճակի»,-հավելել է Նարիշկինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել