Մովսես Հակոբյան. Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը (տեսանյութ)168.am-ը գրում է․

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման դեպքով քննություն է նշանակվել. «Քննության արդյուքնում բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելուն, նա ասաց. «Մեկ ուրիշ պետություն չի կարող հարևան պետության օդային տարածքում թռիչքները սահմանափակել: Ադրբեջանն իրավասու չէ և չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել